Դալայ Լաման ներողություն է խնդրել «գրավիչ» կնոջ մասին խոսքերի համար

18:43   03 Հուլիս 2019    422

Տիբեթի հոգևոր առաջնորդ Դալայ Լաման ներողություն է խնդրել երեքշաբթի արված այն հայտարարության համար, որ եթե հաջորդ Դալայ Լաման կին լինի, ապա պետք է «գրավիչ լինի», հաղորդում է NBC news-ը:

BBC-ին տված հարցազրույցում Դալայ Լաման կրկնել էր 2015 թվականին արած մեկնաբանությունն առ այն, որ եթե իրեն կին Դալայ Լամա հաջորդի, նա պետք ֆիզիկապես գրավիչ լինի, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Տիբեթի հոգևոր առաջնորդը հաստատել էր իր այն տեսակետը, որ արտաքին գեղեցկությունը նույնքան կարևոր է, որքան խելքը: 84-ամյա հոգևոր առաջնորդը BBC-ի հետ զրույցում ընդգծել էր բուդդայական գրականության մեջ ներքին և արտաքին գեղեցկության կարևորությունը: Նա նաև նշել էր, որ աջակցում է կանանց իրավունքներին:

Երեքշաբթի Դալայ Լամայի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ ասվում է, որ մեկնաբանությունները «անհանգստություն տեղիք են տվել»: «Նորին Սրբությունը նպատակ չի հետապնդել նեղացնել որևէ մեկին: Նա խորապես ցավում է, եթե իր խոսքերը վիրավորել են որևէ մեկին և անկեղծորեն ներողություն է խնդրում»,-ասված է հայտարարության մեջ:

Ավելի վաղ Տիբեթի հոգևոր առաջնորդ Դալայ Լաման հայարարել էր , որ «Եվրոպան եվրոպացիների համար» է, և այդ մայրցամաքը չի կարող «մուսուլմանական կամ աֆրիկյան» դառնալ: Եվրոպան պարտավոր է ընդունել նրանց, ովքեր օգնության կարիք ունեն, բայց ի վերջո նրանք պետք է վերադառնան իրենց հայրենիք։

Hayatsk.info

Հեշթեգներ: Դալայ-Լամա  


Վերնագիրի այլ պիտակները