Զբոսաշրջիկը մահացել է կինոթատրոնում սարսափ ֆիլմ դիտելիս

21:13   03 Հուլիս 2019    410

Թաիլանդի Պաթայե քաղաքում բրիտանացի 77-ամյա զբոսաշրջիկը մահացել է կինոթատրոնում «Աննաբելի անեծքը 3» հորորը դիտելու ժամանակ։

Տղամարդը արձակուրդն անց է կացրել Թաիլանդում և եկել է կինոթատրոն՝ նոր սարսափ-ֆիլմ դիտելու։ Երբ ֆիլմն ավարտվել է, և լույսերը միացել են, կողքին նստած կինը սարսափահար է եղել՝ տեսնելով, որ ծերունին մահացած է, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Դեպքի վայր ժամանած իրավապահները և բժիշկները գրանցել են տղամարդու մահը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները