Ռուսական ԶԼՄ-ները ներկայացրել են խորջրյա սարքում հրդեհի բռնկման պատճառները

12:45   04 Հուլիս 2019    388

Ռուսական լրատվամիջոցները ներկայացրել են հուլիսի 1-ին Բարենցի ծովում՝ խորջրյա ապարատում տեղի ունեցած ողբերգության հնարավոր ընթացքը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Աղբյուրներին հղում անելով՝ «Коммерсант»-ը գրում է, որ ատոմային խորջրյա սարքում հրդեհը բռնկվել է բաշխող վահանակներից մեկում տեղի ունեցած կարճ միացման պատճառով:

Մասնագետների կարծիքով՝ դա փոքր պայթյուն է առաջացրել, ինչից հետո սկսել են այրվել մալուխները կամ փոխակերպիչի յուղը: Այնուհետև ծուխը տարածվել է ապարատի մյուս հատվածներում:

Հրդեհից ծխախեղդ եղած 14 սուզանավորդներին առաջարկել են հուղարկավորել «Կուրսկ» սուզանավի անձնակազմի կողքին: 2000թ.-ին «Կուրսկ» ատոմային սուզանավում 2 պայթյուն էր տեղի ունեցել, մահացել էր 118 նավաստի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները