Խորհրդանշական ակցիա` նախագահի նստավայրի դիմաց. ուղիղ

11:14   05 Հուլիս 2019    569

Հայաստանի Սահմանադրության օրվա կապակցությամբ այսօր AntiFake.am-ը և «Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ-ն ՀՀ նախագահական նստավայրի դիմաց իրականացնում են խորհրդանշական ակցիա՝ «Պահպանեք Սահմանադրությունը» (#Save_Constitution) խորագրով։

Ակցիայի ընթացքում կիրականացվեն խորհրդանշական գործողություններ, որոնցից հետո մասնակիցները Հայաստանի Սահմանադրություններ կնվիրեն քաղաքացիներին։

«Խորհրդանշական ակցիայի նպատակն է Հայաստանի քաղաքացիների ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, որի հիմնական գործառույթը Հայաստանի Սահմանադրության պահպանմանը հետևելն է, ոչ միայն աչք է փակում տարբեր պաշտոնյաների կողմից Սահմանադրության խախտման դեպքերի վրա, այլ նաև անձամբ խախտում է Սահմանադրությունը։ Ուստի՝ Սահմանադրությունն ունի Հայաստանի քաղաքացիների պաշտպանության կարիքը»,– ասվում է երկու կազմակերպությունների տարածած հաղորդագրությունում։



Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները