Զարիֆը չի վախենում ԱՄՆ-ի պատժամիջոցներից

14:45   05 Հուլիս 2019    474

Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆը չի վախենում ԱՄՆ-ի հնարավոր պատժամիջոցներից, որոնց մասին ԱՄՆ-ը նախկինում զգուշացրել էր:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին Զարիֆն ասել է The New York Times-ի հետ զրույցում:

Զարիֆի խոսքով` այդ պատժամիջոցները չեն կարող ազդել իր վրա, քանի որ ինքը արտասահմանում սեփականություն կամ բանկային հաշիվներ չունի:

Իրանցի նախարարը նաև վստահություն է հայտնել, որ իրանական միջուկային գործարքը նախկինի պես «ամենաընդունելի տարբերակն» է:

Հեշթեգներ: Զարիֆ  


Վերնագիրի այլ պիտակները