Իրանը սպառնացել է բրիտանական նավ ձերբակալել

16:39   05 Հուլիս 2019    498

Իրանի նպատակահարմարության խորհրդի նախագահ Մոհսեյն Ռեզային հայտարարել է, որ եթե Մեծ Բրիտանիան ազատ չարձակի Ջիբրալթարում ձերբակալված իրենց նավթատար նավը, ապա Թեհրանն ի պատասխան կձերբակալի բրիտանական նավ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հինգշաբթի հայտնի է դարձել, որ Ջիբրալթարում բրիտանական իշխանությունները ձերբակալել են նավթատար նավ, որը հում նավթ էր տեղափոխում Սիրիա:

Ըստ Ջիբրալթարի վարչապետ Ֆաբիան Պիկարդոյի` տեղեկություն է եղել, որ Grace 1 նավը գործել է` Սիրիայի դեմ ԵՄ պատժամիջոցների խախտելով:

Իրանի ԱԳՆ-ն բողոք է հայտնել Բրիտանիային և պահանջել ազատ արձակել նավը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները