Բաբելոնը ընդգրկվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում

10:38   06 Հուլիս 2019    580

Ժամանակակից Իրաքի տարածքում գտնվող Բաբելոն հնագույն քաղաքը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:

Որոշումը կայացվել է հուլիսի 5-ին Բաքվում Համաշխարհային ժառանգության կոմիտեի 43-րդ նստաշրջանում։ Տեղեկությունը հրապարակվել է կազմակերպության Twitter-ում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Իրաքը գրեթե երեք տասնամյակների ընթացքում ջանքեր էր գործադրում, որ Բաբելոնը հայտնվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում:

Բաբելոնը հինավուրց Մեսոպոտամիայի քաղաքներից մեկն է, որը գտնվում է պատմական Աքադի շրջանում: Դա Հին աշխարհի կարևոր քաղաքական, տնտեսական, մշակութային և կրոնական կենտրոն էր:

Նրա ավերակները գտնվում են Բաղդադից 90 կմ հեռավորության վրա, տարածքը 10 քառ․ կմ է կազմում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Բաբելոն  


Վերնագիրի այլ պիտակները