Լիբիայում ձերբակալված ռուսաստանցիներից մեկը կապեր ունի «Պուտինի խոհարարի» հետ․ ԶԼՄ-ներ

11:55   06 Հուլիս 2019    455

ԶԼՄ-ների տվյալներով՝ Լիբիայում ձերբակալված երկու ռուսստանցիներից մեկը կապված է ռուս գործարար Եվգենի Պրիգոժինի հետ, որին հաճախ կոչում են «Պուտինի խոհարար», տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Խոսքը քաղաքական տեխնոլոգ Մաքսիմ Շուգալեյի մասին է: Նրա ընկերներից երեքը լրատվաիջոցներին պատմել են, որ նա ավելի քան մեկ ամիս է, ինչ գտնվում է լիբիական բանտում:

Հետաքննության կարծիքով՝ Շուգալեյը եղել է քաղաքական խորհրդատուների թվում, ովքեր 2018թ. նախագահական ընտրություններում աշխատել են Մադագասկարում Պրիգոժինի շահերի համար:

BBC-ի ռուսական ծառայությունը հաղորդում է, որ երկրորդ կալանավորը արաբական ծագումով ռուսաստանցի Սամեր Հասան Սայֆանին է, որ աշխատել է որպես թարգմանիչ:

Հիմնադրամը, որը ղեկավարում է Պրիգոժինի հետ կապված տղամարդը, հերքում է, որ ձերբակալված աշխատակիցները փորձել են միջամտել Լիբիայում կայացած ընտրություններին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լիբիա  


Վերնագիրի այլ պիտակները