Բորիս Ջոնսոնին հատկացվել է շուրջօրյա զինված հսկողություն

21:17   06 Հուլիս 2019    474

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախկին նախարար Բորիս Ջոնսոնին հատկացրել են շուրջօրյա զինված հսկողություն՝ վարչապետի պաշտոնի համար պայքարի ընթացքում։

Լոնդոնի ոստիկանության ներկայացուցիչները հայտնել են, որ Ջոնսոնի կյանքին և առողջությանը սպառնացող կոնկրետ վտանգ չկա, սակայն քաղաքական գործչի անձի հանդեպ մեծ ուշադրության պատճառով որոշվել է նրան թիկնապահ տրամադրել, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Բացի այդ վարչապետի թեկնածուին հատկացվել է մեքենա և վարորդ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները