Մեսսի. Կոռուպցիան և մրցավարները թույլ չտվեցին մեզ դուրս գալ եզրափակիչ

10:48   07 Հուլիս 2019    421

Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին բացատրել է, թե ինչու թիմակիցների հետ չի մասնակցել Ամերիկայի Գավաթի խաղարկության բրոնզե մեդալների ստացման արարողությանը:

«Ես չեմ գնացել մեդալ ստանալու, որովհետև մենք չպետք է կոռուպցիայի և հարգանքի բացակայության մի մասը դառնանք։ Մենք հավակնում էինք ավելիին, բայց մեզ թույլ չեն տվել դուրս գալ եզրափակիչ:

Կոռուպցիան և դատավորները թույլ չտվեցին մարդկանց հաճույք ստանալ, իսկ մեզ՝ դուրս գալ եզրափակիչ: Ֆուտբոլն ավերված է: Պետք է ասել ճշմարտությունը։ Բրազիլիան կհաղթի Ամերիկայի Գավաթում:

Դրանում կասկած անգամ չկա։ Ցավոք, կարծում եմ, որ ամեն ինչ դասավորված է Բրազիլիայի համար։ Հուսով եմ, որ մրցավարները և VAR-ը ոչնչի վրա չեն ազդի, և Պերուն կարող է մրցակցություն ստեղծել, քանի որ թիմը իվիճակի է դրան: Բայց ես գիտեմ, որ դա բարդ է լինելու»,- արգենտինացու խոսքերը փոխանցում է Tuc Sports-ը:

Հիշեցնենք, որ Ամերիկայի գավաթի խաղարկության բրոնզե մեդալի համար պայքարում Արգենտինան 2-1 հաշվով առավելության հասավ Չիլիի ընտրանու նկատմամբ, իսկ Մեսսին ստանալով կարմիր քարտ՝ հեռացվեց խաղադաշտից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեսսի   Սպորտ  


Վերնագիրի այլ պիտակները