Իրանը միջուկային ռումբի ստեղծման քայլ է կատարել

20:25   07 Հուլիս 2019    427

Իրանը սկսել է հարստացնել ուրանը Համապարփակ համատեղ գործողությունների պլանի պայմաններով՝ թույլատրելիից 3,67 տոկոս բարձր մակարդակով:

Այսպիսի հայտարարություն է արել Իրանի ԱԳ փոխնախարար Աբաս Արագչին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Այսօր մենք հրաժարվում ենք մեր մի քանի պարտավորություններից ուրանի հարստացման մակարդակի հարցով»,- ասել է նա մամուլի ներկայացուցիչների հետ հանդիպմանը, որը կհեռարձակվի իրանական հեռուստատեսությամբ:

Նրա խոսքով՝ Իսլամական Հանրապետությունում ուրանը առայժմ կհարստացվի մինչև 5 տոկոսով. այսպես այն կարելի է օգտագործել որպես վառելիք Բուշիրում ատոմային էլեկտրակայանի համար: Դրա հետ մեկտեղ փոխնախարարը ընդգծել է, որ Իրանը պատրաստ է հարստացնել ուրանը մինչև ցանկացած մակարդակ և ցանկացած ծավալներով:

Արագչին նաև հայտարարել է, որ իր կառավարությունը յուրաքանչյուր 60-րդ օրը կհրաժարվի Համապարփակ համատեղ գործողությունների պլանի նոր պայմաններից:

Նա նաև հնչեցրել է գործարքին վերադառնալու իրանական կառավարության պայմանները. Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ի մասնակցությանը միայն այն դեպքում, եթե նրա վրայից հանվեն ամերիկյան պատժամիջոցները: Եվրոպական պետությունների հետ նոր բանակցությունները ծրագրվում են մոտ ժամանակներս:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները