Նեթանյահուն սպառնացել է Իրանին F-35 կործանիչներով

20:25   09 Հուլիս 2019    370

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն այցելել է F-35 նորագույն կործանիչ-ռմբակոծիչների էսկադրիլիայ և Իրանին սպառնացել է այդ զինատեսակի կիրառմամբ:

«Իրանը վերջերս սպառնացել է ոչնչացնել Իսրայելին: Իրանը պետք է հիշի, որ այդ ինքնաթիռները կարող են թռչել ուր ասես Մերձավոր Արևելքում, այդ թվում՝ Իրան և Սիրիա» Նեթանյահուի խոսքը մեջբերում է նրա գրասենյակը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

ԱՄՆ-ում պատվիրելով 50 և ստանալով հինգերորդ սերնդի առնվազն 9 ինքնաթիռ՝ Իսրայելը շարունակում է լինել դրանց միակ տիրապետողը Մերձավոր Արևելքում և առաջինն է աշխարհում կիրառել դրանք մարտում:

a href="http://hayatsk.info " target="_blank">Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները