Գերասիմովը՝ Բաքվում բանակցություններ է անցկացրել Թոդ Ուոլտերսի հետ

10:52   11 Հուլիս 2019    609

Ռուսաստանի ԶՈՒ-ի Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը՝ ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ Թոդ Ուոլտերսի հետ Բաքվում կայացած հանդիպմանը քննարկել են՝ ՌԴ-ՆԱՏՕ շփման գծում միջադեպերի կանխման հնարավոր միջոցները և փորձագիտական երկխոսության հեռանկարները:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում:

«Ռազմական ղեկավարները կարծիքներ են փոխանակել՝ Եվրոպական և գլոբալ անվտանգության ոլորտում իրավիճակի, Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի շփման գծում միջադեպերի կանխման հնարավոր միջոցների, ռազմական փորձագետների երկխոսության վերսկսման հեռանկարների, ահաբեկչության և ծովահենության դեմ պայքարի, Աֆղանստանում և Սիրիայի Արաբական Հանրապետությունում իրավիճակի շուրջ», - ասվում է հաղորդագրության մեջ:

Բացի դրանից, կողմերը հաստատել են շփումների շարունակման մեջ իրենց շահագրգռվածությունը:





Hayatsk.info

Հեշթեգներ: Գերասիմով   Թոդ-Ուոլտերս  


Վերնագիրի այլ պիտակները