Ցմահ դատապարտյալների հարազատները բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության դիմաց. Ուղիղ

12:01   11 Հուլիս 2019    577

Ցմահ դատապարտյալների հարազատները բողոքի ակցիա են իրականացնում Հայաստանի կառավարության դիմաց, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Բողոքի ակցիայի մասնակիցների թվում են նաև ցմահ դատապարտյալներ Արթուր Քոչարյանի և Արթուր Մկրտչյանի հարազատները:

Նրանք կառավարությունից պահանջում են վերանայել քրեական գործերը:

Արթուր Մկրտչյանը ցմահ ազատազրկման է դատապարտվել հինգ զինվորի սպանություն կատարելու համար՝ 25 տարի առաջ, իսկ Արթուր Քոչարյանը մեղավոր է ճանաչվել ծառայակցի սպանության համար և դատապարտվել է ցմահ ազատազրկման:



Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները