Իրանը համբերել է ավելի քան մեկ տարի. Ռյաբկով

12:45   11 Հուլիս 2019    226

Մոսկվան պարբերաբար կոչ է անում Իրանին`զերծ մնալ էսկալացիայի հանգեցնող քայլերից իրանական միջուկային գործարքի շուրջ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին ասել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը:

«Իրանը համբերություն է ցուցաբերել ավելի քան մեկ տարի… Ներկայումս նրանք բնական կերպով ցուցադրում են այդ ամբողջ իրավիճակի մերժում: Մենք, մեր հերթին, բազմիցս կոչ ենք արել Իրանին` զերծ մնալ իրանական միջուկային գործարքի շրջանակում գործողությունների պլանի շուրջ էսկալացիոն քայլերից, սակայն պետք է հասկանալ, որ Իրանի ղեկավարությունը և իրանցի բանակցողները, որոնք փորձում էին պահպանել գործարքը, չեն կարող հաշտվել իրենց երկրի շուրջ կատարվող իրադարձությունների հետ»,- ասել է Ռյաբկովը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռյաբկով.Իրան  


Վերնագիրի այլ պիտակները