Ֆրանսիայի և Ադրբեջանի միջև առևտրաշրջանառությունն աճել է 53 տոկոսով. Նախարար

16:24   11 Հուլիս 2019    307

2019 թվականի 5 ամիսների ընթացքում Ադրբեջանի և Ֆրանսիայի միջև առևտրաշրջանառությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 53 տոկոսով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է Ադրբեջանի տնտեսության նախարար Շահին Մուստաֆաևը Բաքվում անցկացվող ադրբեջանա-ֆրանսիական գործարար համաժողովում: Նախարարը նշել է, որ Ադրբեջանը Ֆրանսիայի տնտեսության մեջ 2,6 մլրդ դոլար է ներդրել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆրանսիա   Ադրբեջան  


Վերնագիրի այլ պիտակները