ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը հավանություն տվեց ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ նախատեսող ուղղմանը

10:21   12 Հուլիս 2019    238

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հուլիսի 11-ին հավանություն Է տվել 2020 ֆինանսական տարա բյուջեին, որը նախատեսում Է սահմանափակիչ միջոցներ ռուսական սուվերեն պարտքի նկատմամբ՝ ամերիկյան ընտրական գործընթացին Ռուսաստանին վերագրվող միջամտության պատճառով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նիստի հեռարձակումը վարել Է C-Span հեռուստաալիքը:

Ուղղումն առաջարկել են Կալիֆոռնիայի նահանգից դեմոկրատներ Բրեդ Շերմանը եւ Մաքսին Ուոթերսը: «Այս ուղղումը նկատի Է ունենում իսկական, լուրջ պատժամիջոցներ Ռուսաստանի պետության դեմ եւ նախատեսում Է, որ ԱՄՆ-ի ոչ մի քաղաքացի չի կարող նոր գործարքներ կատարել ռուսական սուվերեն պարտքով:

Այն նախատեսում Է նաեւ այդ պատժաիջոցների վերացման համար մեխանիզմ, եթե (ԱՄՆ-ի) վարչակազմը հանգի եզրակացության, որ Ռուսաստանը կարող Է չմիջամտել ամերիկյան ընտրություներին գոնե մեկ ընտրական ցիկլի ընթացքում, եւ եթե Կոնգրեսը համաձայնվի այդ եզրակացությանը»,- հայտարարել Է Շերմանը:

«Մեզ անհրաժեշտ Է լուրջ մեխանիզմ, որպեսզի Ռուսաստանին պատժենք այն բանի համար, ինչ նա արել Է մեր նախորդ ընտրությունների հետ, եւ նրան կասեցնենք ապագա ընտրություններին միջամտելուց»,- պնդել Է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները