Աֆղանստանից ԱՄՆ զորքերի վաղաժամ դուրսբերումը ռազմավարական սխալ կլինի. Գեներալ

12:08   12 Հուլիս 2019    352

Աֆղանստանից ԱՄՆ զորքերի վաղաժամ դուրսբերումը ռազմավարական սխալ կլինի:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին զինված ուժերի հարցով Սենատի լսումների ժամանակ հայտարարել է շտաբերի պետերի միավորված կոմիտեի ղեկավարի թեկնածու, գեներալ Մարկ Միլլին:

«Հավատում եմ, որ պատերազմը վերջին հաշվով կդադարեցվի՝ թալիբների հետ բանակցություններից հետո: Այդ պայմաններում կա որոշակի առաջընթաց»,- ասել է նա:

Պաշտոնական անձանց պնդմամբ՝ ԱՄՆ-ն եւ թալիբները մոտ են համաձայնագրի կնքմանը, որը, ինչպես ակնկալվում է, կկնքվի զորքերի դուրսբերման մասին ԱՄՆ խոստման դեպքում:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱֆղանստանԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները