ԱՄՆ-ի նախագահը Լեհաստան կայցելի օգոստոսի 31-ին. «Ռեչ պոսպոլիտա»

12:17   12 Հուլիս 2019    310

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն այս տարվա սեպտեմբերի 1-ին կմասնակցի Լեհաստանում անցկացվելիք հիշատակի արարողություններին՝ նվիրված Երկրորդ համաշխարհային պատերազմն սկսվելու 80-րդ տարելիցին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ հուլիսի 12-ին այդ մասին հաղորդել լեհական «Ռեչ պոսպոլիտա» թերթը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներ:

Ըստ այդ տեղեկատվության՝ Միացյալ Նահանգների ղեկավարը կարող Է Լեհաստան ժամանել արդեն օգոստոսի 31-ին եւ մեկնել սեպտեմբերի 1-ին: Այդ ընթացքում նա նաեւ մի քանի հանդիպումներ կանցկացնի լեհ քաղաքական գործիչների հետ եւ, հնարավոր Է, այցելի այն օբյեկտներից մեկը, որոնցում բնակավորված են ամերիկացի զինծառայողները:

Հրատարակությունը նշում Է, որ Լեհաստան Թրամփի այցի պաշտոնական հավաստում առայժմ չի եղել: Սեպտեմբերի 1-ը Լեհաստանում ավանդաբար նշվում Է որպես Երկրորդ համաշխարհային պատերազմն սկսվելու օր: Հենց այդ օրը ֆաշիստական Գերմանիայի զորքերը հարվածներ հասցրեցին Լեհաստանի քաղաքներին, անցան սահմանը եւ սկսեցին հարձակումը դեպի Լեհաստանի տարածքի խորքը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Լեհաստան  


Վերնագիրի այլ պիտակները