ՌԴ-ն կփորձի պայմանավորվել Վրաստանի հետ խաղաղության մասին

12:39   12 Հուլիս 2019    397

ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային գործերով հանձնաժողովի ղեկավար Կոնստանտին Կոսաչովը հայտարարել է, որ կհանդիպի վրացի պատգամավորների հետ և կխոսի երկու երկրների միջև հարաբերությունների ապագայի մասին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Կոսաչովի և ընդդիմադիր «Վրաստանի հայրենասերների դաշինք» կուսակցության պատգամավորների միջև հանդիպումը կկայանա հուլիսի 15-ին:

Կոսաչովի խոսքով` կողմերը կմտածեն այն մասին, թե ինչպես հաղթահարել ռուս-վրացական հարաբերություններում ճգնաժամը: «Այդ թվում` միջխորհրդարանական երկխոսության հաստատումը»,-հավելել է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՌԴ   Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները