Թուրքիայի ՊՆ-ն հայտնել է Ս-400-ների պահեստամասերի ժամանման մասին

12:45   12 Հուլիս 2019    262

Թուրքիայի ՊՆ-ն պաշտոնապես հայտնել է Ս-400-ների պահեստամասերի` Թուրքիա ժամանման մասին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Թուրքիայի օդային և հրթիռային պաշտպանության կարիքներին համար Ս-400 հեռահար օդային և հրթիռային պաշտպանական համակարգերի ձեռք բերման համաձայնագիրը կնքվել էր 2017 թ. ապրիլի 11-ին:

Համաձայնագրի շրջանակում Ս-400 հեռահար օդային և հրթիռային պաշտպանական համակարգերի առաջին խմբաքանակի պահեստամասերը 2019 թ. հուլիսի 12-ից սկսել են տեղափոխել Մուրթեդի ավիացիոն տարածք (Անկարա)»,- ասվում է Թուրքիայի ՊՆ հայտարարության մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրքիա   ՊՆ  


Վերնագիրի այլ պիտակները