Կանադական ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Հավայան կղզիներում. տուժել է 35 ուղևոր

13:44   12 Հուլիս 2019    242

Կանադական Air Canada ավիաընկերության ինքնաթիռը, որը Վանկուվերից մեկնում էր Սիդնեյ, արտակարգ վայրէջք է կատարել Հավայան կղզիներում:

Նշվում է, որ ինքնաթիռը հայտնվել ուժեղ տուրբուլենտության գոտում, ինչի հետևանքով ստիպված վթարային վայրէջք է կատարել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Աղբյուրը հայտնում է, որ տուժել է 35 ուղևոր, որոնց ցուցաբերվել է համապատասխան օգնություն:

Հիվանդանոց տեղափոխելու կարիք չի զգացվել, քանի որ նրանց ստացած վնասվածքները լուրջ չեն եղել: Ինքնաթիռում եղել է 284 մարդ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները