Թրամփն ինքն իրեն խելացի հանճար է անվանել` վիրավորելով նախագահական ընտրությունների մյուս թեկնածուներին

13:55   12 Հուլիս 2019    214

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է վիրավորել նախագահական ընտրությունների մյուս թեկնածուներին:

Այս անգամ Միացյալ Նահանգների առաջնորդը խոսել է, թե կեղծ լրատվամիջոցներն ինչով են տարբերվում սոցիալական մեդիայից, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նրա խոսքերով, երբ նա դադարեցնի իր լիազորությունները, որոշ լրատվամիջոցներ սնանկ կճանաչվեն` հասարակության կողմից աջակցություն չստանալու պատճառով: Ուստի ամերիկացիները կեղծ ԶԼՄ-ներին չվստահելու համար նախագահական ընտրություններում կաջակցեն իրեն: Այս մասին հայտնում է «Известия»-ն:

«Կարո՞ղ եք Ձեր նախագահի դերում պատկերացնել քնկոտ Ջո Բայդենին կամ Ալֆրեդ Նյումանին, կամ էլ Պոկահոնթասի նյարդային տարբերակին: Ո՞ւմ ունեք հիմա` խելացի և հիասքանչ, իսկական կայուն հանճար»,- ասել է Թրամփը` Նյումանին ասելով նկատի ունենալով Պիտ Բուտիջիչին, իսկ Պոկահոնթասի հիշատակելիս` Էլիզաբեթ Ուորենին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները