Շատ մոտ ենք Ադրբեջանի հետ ավիացիոն համաձայնագրի ստորագրմանը. ԵՄ դեսպանը

14:14   12 Հուլիս 2019    493

Եվրամիությունը շատ մոտ է Ադրբեջանի հետ ավիացիոն համաձայնագրի ստորագրմանը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին լրագրողներին հայտարարել է Ադրբեջանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Կետսուտիս Յանկաուսկասը:

Նա նշել է, որ ներկայումս սպասում են ադրբեջանական կողմի առաջարկությունների.

«Այս համաձայնագրի ստորագրումը կնպաստի Ադրբեջանի բարգավաճմանը, զբոսաշրջության, ինչպես նաեւ երկրի տրանսպորտի զարգացմանը: Այս խնդրի ուշացումը եւ հետաձգումը բաց թողված հնարավորություն է տուրիզմի զարգացման եւ տարածաշրջանային համագործակցության զարգացման համար»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   ԵՄ  


Վերնագիրի այլ պիտակները