Թրամփը խոսել է կրիպտոարժույթների մասին

16:56   12 Հուլիս 2019    294

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առանձնապես չի վստահում կրիպտոարժույթներին, քանի որ դրանք հուսալի չեն եւ կարող են նպաստել հանցավոր գործունեության ծաղկմանը։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին նա գրառում է կատարել իր թվիթերյան էջում։ «Ես բիթքոյնի կամ մյուս կրիպտոարժույթների ֆանատը չեմ։ Դրանք փող չեն եւ նրանց արժեքայնությունը շատ սորուն է ու ոչնչի վրա հիմնված չէ։ Չկարգավորվող կրիպտոարժույթները կարող են նպաստել հանցավոր գործունեության ծաղկմանը, ներառյալ նաեւ թմրավաճառության եւ այլ անօրինական գործողությունների իրականացմանը»,- գրել է Սպիտակ տան ղեկավարը։

Նա նաեւ անդրադարձել է «Ֆեյսբուքի» կողմից սեփական թվային արժույթ ստեղծելու գաղաձարին։ Թրամփի կարծիքով նման արժույթը կունենա փոքր հուսալիություն եւ ցածր կայունություն։

ԱՄՆ նախագահը հավելել է, որ եթե «Ֆեյսբուքը» կամ մյուս ընկերությունները ցանկանում են դառնալ բանկ, պետք է համապատասխան բանկային գործունեության ծավալման հետ կապված օրենսդրական ընթացակարգերով անցնեն։ Թրամփը առիթը բաց չի թողել նաեւ ասելու, որ Ամերիկան ունի մեկ իրական արժույթ, որը իր շնորհիվ ուժեղ է քան երբեւէ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները