ԱՄՆ-ի պատժամիջոցներն անիմաստ են. ՌԴ ԱԳՆ

17:49   12 Հուլիս 2019    296

ՌԴ-ն կոչ է անում ԱՄՆ-ին` մտածել` արժե՞ արդյոք շարունակել անիմաստ պատժամիջոցային ճնշումը, եթե այն միայն վնասում է հենց ամերիկացիներին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին ասվում է ՌԴ ԱԳՆ-ի մեկնաբանությունում, որը տեղադրված է գերատեսչության պաշտոնական կայքում:

Նշվում է, որ արգելելով ներդրումները ռուսական տնտեսության մեջ` ԱՄՆ իշխանությունները կարող են իրենց քաղաքացիներին զգալի եկամուտներից զրկել, այդ թվում` թոշակառուներին:

Այսօր ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է 2020 թվականի պաշտպանական բյուջեում ուղղումները, որոնք նախատեսում են ռուսական պետական պարտքի հետ ցանկացած գործողությունների արգելք, եթե ՌԴ-ն միջամտի ԱՄՆ ընտրություններին:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները