ԱՄՆ-ում համաձայնության են եկել պետպարտքի շեմը մեծացնել 22 տրիլիոն դոլարից

17:14   23 Հուլիս 2019    652

Միացյալ Նահանգների նախագահի վարչակազմը կարողացել է համաձայնության գալ Ներկայացուցիչների պալատի հետ, ինչը թույլ կտա բարեհաջող ընդունել 2020-2021 ֆինանսական տարվա բյուջեն ու մեծացնել պետական պարտքի թույլատրելի ծավալի շեմը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Այս պահին Միացյալն Նահանգների պետական պարտքն արդեն շուրջ 22 տրիլիոն դոլար է (22․000․000․000․000 դոլար)։ Նոր համաձայնության կյանքի կոչվելուց հետո այդ թիվն ավելի կմեծանա, սակայն դա կլինի արդեն նախագահական ընտրություններից հետո։

Ենթադրվում է, որ Միացյալ Նահանգները գրեթե 0,9 տրիլիոն դոլար (896 միլիարդ դոլար) նոր պարտք կվերցնեն, քանի որ հենց այդքան է լինելու պետական բյուջեի ճեղքվածքը։

Եթե այս համաձայնությունը չլիներ, Նահանգներում կրկին դեֆոլտ կսկսվեր հենց այս աշնանը։ Համաձայնությունը եղել է բազմակողմ՝ խորհրդարանի երկու պալատների մեծամասնությունների և փոքրամասնությունների ներկայացուցիչների ներգրավմամբ։

Սակայն այստեղ հիմնական սկզբունքային անհամաձայնությունը կարող էին ներկայացնել միայն Ներկայացուցիչների պալատի դեմոկրատները, որոնք մեծամասնություն են այնտեղ և հաճախ ընդդիմանում են հանրապետական նախագահի նախագծերին։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները