50 տարի և 29 000 կմ վազք. աճուրդում կվաճառվի գրեթե նոր Lamborghini Miura մոդելի մեքենան

18:51   02 Օգոստոս 2019    478

Գերմանիայի հարավում գտնվող ավտոտնակներից մեկում հայտնաբերել են հերթական «ժամանակի պարկուճը»:

Hayatsk.info-ն հայտնում է, որ խոսքը 1969 թվականի արտադրության հազվագյուտ Lamborghini Miura մակնիշի մեքենայի մասին է, որի վազքը կազմում է ընդամենը 29 000 կմ:

Վերջին 4 տարվա ընթացքում ավտոմեքենան կանգնած է եղել ավտոտնակում, որտեղ այն հայտնաբերել են, իսկ մինչ այդ այն շահագործվել է միայն խիստ կարևոր դեպքերում, այն էլ առավելագույն զգուշությամբ: Սպորտքարն այնքան խնամքով են պահել, որ կես դար անց պահպանվել է նախնական գործարանային տեսքով:

Մեքենան պատկանել է գովազդային տնօրենին, որն այն գնել է 1971-ին, սակայն երեք տարի անց վաճառել է ավտոմրցարշավորդ Հան Փիթեր Վեբերին, որի ձեռքերում էլ մեքենան շուրջ կես դար է մնացել: 2015-ին նա մահացել է, և այդ օրվանից մեքենան կանգնած է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները