Կյանքից հեռացել է երգիչ Վիլի Տոկարեւը

22:13   04 Օգոստոս 2019    479

Կյանքից հեռացել է խորհրդային եւ ռուսական արտիստ Վիլի Տոկարեւը, հաղորդում է 360 հեռուստաալիքը։

Այդ մասին հայտնել է երգչի ընտանիքը։ Նա 84 տարեկան էր, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Տոկարեւի մահվան մասին տեղեկատվությունը հրապարակվել էր «էխո Մոսկվի» կայքում։ Պարբերականը հղում է կատարել Ռուսաստանի ժողովրդական արտիստ Նիկոլայ Թամրազովին, որը ստացել էր տեղեկատվությունը երգչի ընտանիքից։

Վիլի Տոկարեւը հանրաճանաչ խորհրդային, ռուսական եւ ամերիկյան շանսոնյե էր։ Նա «Տարվա շանսոն»-ի եռակի դափնեկիր էր․ պարգեւատրվել էր 2015, 2016 եւ 2017 թվականներին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները