Բարսելոնայի փոխնախագահը կտրուկ հայտարարություն է արել Նեյմարի տրանսֆերի վերաբերյալ

11:24   05 Օգոստոս 2019    440

«Բարսելոնայի» փոխնախագահ Ժորդի Կարդոները մեկնաբանել է ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի՝ կատալոնական ակումբ վերադառնալու մասին լուրերը:

«Նեյմարը դժգոհ է և ցանկանում է փոխել թիմը։ Բայց ստեղծված իրավիճակը պետք է լուծել Փարիզում։ Մենք նրա հետ չենք շփվել, քանի որ շատ ենք հարգում ՊՍԺ-ին։ Եթե մի օր մեզ հնարավորություն տրվի, մենք դա կանենք, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Սակայն այժմ նրա վերադարձը հնարավոր չէ», - ասել է Կարդոները։

Նախօրեին տեղեկություն էր տարածվել, որ Իսպանիայի գործող չեմպիոնը պայմանավորվել է 27-ամյա բրազիլացու մեկ տարվա վարձակալության մասին։

Նեյմարը «Բարսելոնայից» ՊՍԺ է տեղափոխվել 2 տարի առաջ՝ 222 միլիոն եվրոյով։ Նրա պայմանագիրը փարիզցիների հետ նախատեսված է ևս երեք մրցաշրջանի համար ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները