Մեսսին մեկնաբանել է ստացած վնասվածքը

11:47   06 Օգոստոս 2019    527

«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին խոսել է ստացած վնասվածքի մասին, որի պատճառով նա բաց կթողնի ԱՄՆ-ում կայանալիք հավաքները:

«Ես ցանկանում էի միանալ թիմի մարզումներին, սակայն վնասվածք ստացա առաջին իսկ մարզմանը։ Ստիպված եմ բաց թողնել որոշ ժամանակ:

Շատ շնորհակալ եմ ձեր աջակցության համար, շատ էի ցանկանում մեկնել ԱՄՆ, բայց ոչ այս անգամ։ Շուտով կտեսնվենք, գրկում եմ ձեզ բոլորիդ», - գրել է ֆուտբոլիստը Instagram-ի իր էջում։

Նշվում է, որ Մեսսին վերականգնվելու է Բարսելոնայում։ Նա ցանկանում է պատրաստ լինել Լա Լիգայի 1-ին տուրին, որտեղ «Բարսելոնան» կհանդիպի «Աթլետիկի» հետ ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեսսի   Սպորտ  


Վերնագիրի այլ պիտակները