Պակիստանը դադարեցրեց երկաթուղային հաղորդակցությունը Հնդկաստանի հետ

17:29   08 Օգոստոս 2019    426

Պակիստանը դադարեցրել Է երկաթուղային հաղորդակցությունը Հնդկաստանի հետ երկու պետությունների միջեւ հարաբերությունների սրման ֆոնին, որն առաջացել Է Ջամուի եւ Քաշմիրի նահանգը լուծարելու Նյու Դելիի որոշման առնչությամբ:

Այդ մասին օգոստոսի 8-ին հայտնել Է Պակիստանի երկաթուղային տրանսպորտի նախարար Շեյխ Ռաշիդ Ահմեդը: «Քանի դեռ ես երկաթուղային տրանսպորտի նախարարի պաշտոնում եմ, «Բարեկամության Էքսպրես» գնացքը (միակ գնացքը, որը երթեւեկում Է Պակիստանի եւ Հնդկաստանի միջեւ) այլեւս չի երթեւեկելու»,- հայտարարել Է նախարարը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Հաջորդ երեք կամ չորս ամիսները շատ կարեւոր են, կարող Է պատերազմ սկսվել, բայց մենք դա չենք ցանկանում,-հավելել Է նախարարը՝ մեկնաբանելով Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ ստեղծված իրադրությունը:-Եթե մեր դեմ պատերազմ սկսվի, ապա այն կդառնա վերջինը»: «Բարեկամության Էքսպրեսը» միակ գնացքն Է, որը շաբաթական երկու անգամ Լահորից Նյու Դելի Էր մեկնում Աթարիով: Առաջին երթուղին գնացքը կատարել Է 1976 թվականի հուլիսի 22-ին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պակիստան   Հնդկաստան  


Վերնագիրի այլ պիտակները