Հայաստանում Քոչարյանի աջակիցների իրազեկման ակցիա են իրականացնում

14:20   09 Օգոստոս 2019    962

Հայաստանում Ռոբերտ Քոչարյանի աջակիցները իրազեկման ակցիա են իրականացնում Մարդու իրավուքնների պաշտպանի գրասենյակի դիմաց:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով հայկական ԶԼՄ-ին, «Ազատություն նախագահին», «Ոչ անարդարությանը», «Ոչ քաղաքական հետապնդմանը» գրություններով բողոքի ակցիայի մասնակիցները Մարդու իրավունքների պաշտպանից պահանջում են պաշտպանել Ռոբերտ Քոչարյանի իրավունքները:

Բողոքի ակցիայի մասնակից Մինասյանն ասաց, որ սա իրազեկում է Մարդու իրավունքների պաշտպանին, որ խախտվում են Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները: Նա նաև նշեց, որ 29 կետանոց փաստաթուղթ են ներկայացրել Եվրոպայի խորհրդի գրասենյակ: Նա ասաց, որ դատավորներն էլ են հետապնդման ենթարկվում: Բողոքի ակցիայի մեկ այլ մասնակից էլ ասաց, որ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է, և նրան ներկայացնելու են 28 կետ, որոնք վերաբերում են մարդու իրավունքների խախտմանը, դիմումը հանձնելու են Արման Թաթոյանին:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ է: Նա այժմ գտնվում է կալանքի տակ: Գործի վարույթը կասեցված է, քանի որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ-ն որոշել է խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմել ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով։

Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները