Արից Ադուրիսը կավարտի կարիերան այս մրցաշրջանից հետո

16:32   10 Օգոստոս 2019    419

Բիլբաոյի «Աթլետիկի» հարձակվող Արից Ադուրիսը կավարտի կարիերան այս մրցաշրջանից հետո:

Hayatsk.info-ն հայտնում է, որ 2019/20 մրցաշրջանը վերրջինը կլինի ֆուտբոլիստի համար, որը փետրվարին կդառնա 39 տարեկան:

Ադուրիսը կարիերայի ընթացքում հանդես է եկել «Աուրերում», «Աթլետիկոյում», «Բուրգոսում», «Վալյադոլիդում», «Մալյորկայում» և «Վալենսիայում»: Իսպանիայի հավաքականի կազմում մանսկացել է 10 հանդիպման ու դարձել 2 գոլի հեղինակ:

Հարձակվողն իր կարիերայի ընթացքում միայն մեկ տիտղոս է նվաճել՝ 2015 թվականին դառնալով Իսպանիայի սուպերգավաթակիր: Եվրոպա լիգայի 2015/16 և 2017/18 մրցաշրջաններում էլ դարձել է լավագույն ռմբարկու:

Hayatsk.info

Հեշթեգներ: Արից-Ադուրիս  


Վերնագիրի այլ պիտակները