Իրանը պատրաստ Է կատարել միջուկային գործարքով ստանձնած իր պարտավորությունները. Էսհաք Ջահան

13:00   12 Օգոստոս 2019    263

Իրանը պատրաստ Է կատարել միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրով ստանձնած իր պարտավորությունները, որից ավելի վաղ դուրս Է եկել ԱՄՆ-ը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտարարել Է Իրանի առաջին փոխնախագահ Էսհաք Ջահանգիրին:

«Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ Է համագործակցել աշխարհի բոլոր երկրների հետ, հստակորեն իրականացնել Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրով ստանձնած իր պարտավորությունները»,-հայտարարել Է Ջահանգիրին՝ ելույթ ունենալով Կասպիական տնտեսական համաժողովում:

Նա նշել Է, որ «ցավոք, ամերիկյան կողմը վարում Է տարածաշրջանում անկայունություն ստեղծելու քաղաքականություն»: «Ամերիկայի միակողմանի քաղաքականությունը, Ամերիկայի կողմից պատժամիջոցների օգտագործումը հսկայական խնդիր Է մեր տարածաշրջանի համար»,-հավելել Է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները