Նեթանյահուն առաջիկա կիրակի օրը կմեկնի Ուկրաինա

13:45   12 Օգոստոս 2019    371

Բենյամին Նեթանյահուն կդառնա Իսրայելի առաջին վարչապետը, ով վերջին երկու տասնամյակում կայցելի Ուկրաինա:

1999 թվականին հենց նա է որպես վարչապետ այցելել Ուկրաինա: Նեթանյահուի նոր այցը տեղի կունենա օգոստոսի 18-20-ը: Իսրայելի վարչապետը կդառնա նաև առաջին օտարերկրացի ղեկավարը, ով Ուկրաինա է այցելում Վլադիմիր Զելենսկու նախագահ ընտրվելուց հետո, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նա կհանդիպի Զելենսկուն, ապա կայցելի Բաբի Յարի հուշահամալիր և հարգանքի տուրք կմատուցի 1941 թվականին Կիևի այդ շրջանում նացիստների կողմից սպանված 33 հազար հրեաների հիշատակին: Գերմանացիներն այդ վայրում սպանել են նաև ուկրաինացի ազգայնականներին, գնչուներին, համասեռականներին և բոլոր նրանց, ովքեր «անցանկալի խմբավորում» են ճանաչվել:

Իսրայելական լրատվամիջոցները նշում են, որ Իսրայելը և Ուկրաինան միակ երկրներն են, որտեղ նախագահը և վարչապետը հրեաներ են: Իսրայելի նախագահը Ռեուվեն Ռիվլինն է, իսկ Ուկրաինայի վարչապետը՝ Վլադիմիր Հրոյսմանը: Վլադիմիր Զելենսկին ստորագրել Ուկրաինայի և Իսրայելի ազատ առևտրի պայմանագիրը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նեթանյահու   Ուկրաինա  


Վերնագիրի այլ պիտակները