ԱՄՆ-ն Պարսից ծոցը վառոդե տակառի է վերածել․ Զարիֆ

09:55   13 Օգոստոս 2019    325

ԱՄՆ-ի՝ զենքի վաճառքը Պարսից ծոցի շրջանը վառոդե տայառի է վերածել, որը կարող է ցանկացած պահի պայթել։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը։

«Անցած տարի ԱՄՆ-ն տարածաշրջանին 50 մլրդ դոլարի զենք է վաճառել։ Տարածաշրջանի որոշ երկրներ, որտեղ ապրում են մեր երկրի ազգաբնակչության մեկ երրորդից էլ քիչ թվով մարդիկ, ռազմական գնումների համար 87 մլրդ դոլար են ծախսում։ Եկե՛ք համեմատենք՝ անցած տարի Իրանը 16 մլրդ դոլար է ծախսել իր ամբողջ զինված ուժերի համար, իսկ բանակում շուրջ մեկ միլիոն մարդ կա»,-ասել է նա։

Նրա խոսքով՝ «ԱՄԷ-ն 22 մլրդ դոլար է ծախսել», իսկ Սաուդյան Արաբիան՝ 87 մլրդ։

«Եթե դուք խոսում եք տարածաշրջանից ծագող սպառնալիքների մասին, ապա դրանք ծագում են ԱՄՆ-ից և նրա դաշնակիցներից, որոնք տարածաշրջանը զենքով են լցնում, ինչն այն պայթյունավտանգ է դարձնում»,-հավելել է Զարիֆը։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Պարս  


Վերնագիրի այլ պիտակները