Հայ զինվորը անցել է Ադրբեջանի կողմը. Լուսանկարներ

10:17   13 Օգոստոս 2019    442

Օգոստոսի 12-ի առավոտյան՝ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների կողմից ձերբակալվել է հայկական բանակի զինծառայող Ղազարյան Արո Հայկովիչը, ով դասալքել ու անցել է ադրբեջանական կողմը՝ Ֆիզուլիի շրջանի ուղղությամբ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնել է Պաշտպանության նախարարությունը:

Նախնական հարցաքննության ժամանակ պարզվել է, որ հակառակորդի զինվորի դասալքման պատճառ է դարձել՝ նրա զորամասում տիրող կամայականությունը, զինծառայողների նկատմամբ անտանելի և անմարդկային վերաբերմունքը:

Ա.Ղազարյանի մարմնի վրա հայտնաբերվել են վնասվածքներ, որոնք ապացուցում են, որ նա ենթարկվել է ֆիզիկական ազդեցության:

Ներկայումս Ա.Ղազարյանին բժշկական օգնություն է ցուցաբերվում: Ձեռնարկվում են համապատասխան միջոցներ՝ դեպքի պատճառների հետաքննման համար:







Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան  


Վերնագիրի այլ պիտակները