Լոնդոնը պատրաստ Է Բրյուսելի հետ քննարկել Brexit-ի պայմանների շուրջ գործարքի փոփոխման հարցը. Ջոնսոն

12:30   13 Օգոստոս 2019    523

Մեծ Բրիտանիան պատրաստ Է Եվրամիության հետ բանակցություններ վարել հանրակցության կազմից Միացյալ Թագավորության դուրս գալու պայմանների վերաբերյալ համաձայնագրի մի քանի կետերի վերանայման շուրջ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտարարել Է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Բելգիայի կառավարության ղեկավար Շառլ Միշելի հետ օգոստոսի 12-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում:

Ինչպես իրազեկել Է բրիտանական վարչապետի մամուլի ծառայությունը, Ջոնսոնը «հավաստել Է հանձնառությունը երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը, այդ թվում՝ այնպիսի հանգուցային բնագավառներում, ինչպիսիք են անվտանգությունը, առեւտուրը եւ ահաբեկչության դեմ պայքարը»:

«Brexit-ի կապակցությամբ վարչապետ Ջոնսոնը հայտարարել Է, որ արդեն առկա գործարքը երեք անգամ մերժվել Է խորհրդարանի կողմից, ուստի պետք Է փոփոխվի:

Նա կրկնել Է, որ Մեծ Բրիտանիան պատրաստ Է ազնվորեն բանակցություններ վարել «բեքստոպի» (Եվրամիության մաքսային միության եւ ընդհանուր եվրոպական շուկայի կազմում Հյուսիսային Իռլանդիայի գտնվելու ռեժիմը Brexit-ի անցումային շրջանի սկսվելուց հետո) այլընտրանք գտնելու շուրջ, սակայն եթե Եվրամիությունը շարունակի պնդել դուրս գալու վերաբերյալ համաձայնագրում փոփոխություններ մտցնելու անհնարինությունը, ապա մեզ հարկ կլինի առանց գործարքի դուրս գալ հոկտեմբերի 31-ին»,- ասել Է մամուլի քարտուղարը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Brexit  


Վերնագիրի այլ պիտակները