Ռուսաստանն առավել հաճախ հիշատակվող երկիրն է դարձել Թրամփի Twitter-ում. The Economist

12:54   13 Օգոստոս 2019    480

Ռուսաստանը մյուս պետություններից առավել հաճախ Է հիշատակվում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի թվիթներում:

Ինչպես նշում Է The Economist հանդեսը, ՌԴ-ն 2016 թվականին Թրամփի նախագահ ընտրվելու պահից նրա հաղորդագրություններում հիշատակվել Է 297 անգամ։

Հրատարակության տվյալներով՝ Սպիտակ տան ղեկավարը 1384 անգամ Է գրել 81 արտասահմանյան երկրի մասին: Թրամփի թվիթների թվով երկրորդը դարձել Է ԿԺԴՀ-ն, որը նախագահի Twitter-ում հիշատակվել Է 163 անգամ: Առավել հաճախ հիշատակվող երկրների եռյակը եզրափակել Է Չինաստանը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները