Նախարարությունում կան մարդիկ, որոնք լորն ու կաքավը չեն տարբերում, բայց դրանց վերաբերյալ որոշում են կայացնում

14:26   13 Օգոստոս 2019    783

Մենք այսօր հարվեր ենք ստացել շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի կողմից:

Այս մասին հայտնեցին մի խումբ որսորդներ, ովքեր բողոքի ակցիա են անցկացնում ընդդեմ կառավարության այն որոշման, համաձայն որի՝ որսի համար լիցենզիա ստանալու համար նախկին 8000-ի փոխարեն որսորդները պետք է վճարեն 17 040 դրամ։

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով հայկական ԶԼՄ-ներին, որոշմամբ նաև սահմանվել է, որ միայն հանգստյան օրերին է թույլատրվում որս անել։ Բողոքի ակցիային մասնակցող Տարոնը խոսեց վերջին խնդրի մասին. «Մենք ասացինք, որ դժգոհում ենք, քանի որ բոլորը չէ, որ հնարավորություն ունեն միայն շաբաթ կամ կիրակի օրերին գնալ որսի, քանի որ աշխատում են, սակայն ոչ մի դրական պատասխան չենք ստացել»:

Ինչ վերաբերում է իրենց հետագա քայլերին, ապա որսորդն ասաց, որ բոլորով պետք է դա որոշեն, թե ինչ կանեն հետագայոuմ, եթե իրենց պահանջները չբավարարվեն. «Մենք իրենց ասել ենք, որսագողության դեմ պայքարում մեզ էլ ներգրավեն. մենք մինչ այս էլ միշտ պայքարել ենք, բայց մեզ դնում են երկու օրվա մեջ: Այն որսորդները, որ նախորդ տարիներին, օրինական կերպով վճարել և վերցրել են արտոնագրերը, արդեն կդառնան երկրի համար որսագող, բայց որսորդներիս աչքերով` որսագողությունը դա չէ»:

Մեկ այլ որսորդ նշեց, որ կառավարության որոշումները ոչ մի կերպ չեն հիմնավորվում: «Նախարարությունում կան նստած մարդիկ, որ լորն ու կաքավը չեն տարբերում, բայց դրանց վերաբերյալ որոշում են կայացնում: Զրո գիտելիքով, որսի հետ կապված, նստած են ու որսի հարց են որոշում: Թող որոշեն նրանք, ովքեր տեղյակ են»,-ասաց նա: Նա նշեց, որ վաղը չէ մյուս օրը ավելի շատ մարդկանցով հավաքվելու են նախարարության մոտ` շարժվելու են կառավարության շենքի մոտ: «Մեր պահանջն այն է, որ ինչպես եղել է որսը, այնպես էլ մնա»,-նշում էին որսորդները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները