Պուտինը Մեհրիբան Ալիեւային պարգևատրել է Բարեկամության շքանշանով

17:34   13 Օգոստոս 2019    304

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի առաջին փոխնախագահին, պետության ղեկավար Իլհամ Ալիևի կնոջը՝ Մեհրիբան Ալիևային, պարգևատրել է Բարեկամության շքանշանով՝ ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում ունեցած ծառայությունների համար:

Պետական մրցանակներով պարգևատրման մասին որոշումը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ-պորտալում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում ունեցած արժանիքների համար Բարեկամության շքանշանով պարգևատրել Ադրբեջանի Հանրապետության առաջին փոխնախագահ, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Մեհրիբան Արիֆովի Ալիևային»,- ասվում է փաստաթղթում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին   Մեհրիբան-Ալիեւա  


Վերնագիրի այլ պիտակները