Գիտնականները էբոլայի դեմ դեղամիջոց են հայտնաբերել

22:22   13 Օգոստոս 2019    199

Գիտնկանները հայտարարել են, որ Էբոլայի դեմ պայքարում երկու փորձարարական բուժում այնքան լավ արդյունք են տվել, որ այժմ դրանք կառաջարկվեն Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում գտնվող բոլոր հիվանդներին:

Թերապիան հիմնված է հակամարմինների օգտագործման վրա և բավականին արդյունավետ է: Այն փրկել է վարակված հիվանդների մոտավորապես 90%-ին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Գիտնականները թերապիան անվանում են շրջադարձային կետ վիրուսի դեմ երկարատև պայքարում:

«Այժմ մենք կարող ենք ասել, որ վարակվածների 90 տոկոսը կարող է փրկվել: Սա հույս է ներշնչում, որ Կոնգոյի արևելքում տեղի ունեցած աղետալի համաճարակը, հնարավոր է, շուտ դադարեցվի, և ապագա բռնկումները կանխվեն», – ասում է ԱՀԿ Էբոլայի գնահատման հանձնաժողովի համանախագահ Ջերեմի Ֆարարը:

Սակայն գիտնականները նշում են, որ նոր բուժումը ցույց է տվել իր արդյունավետությունը միայն հիվանդության վաղ փուլերում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները