Հնագետները գանձարան են գտել Պոմպեյում

22:33   13 Օգոստոս 2019    172

Պոմպեյ քաղաքում պեղումներ կատարելիս հնագետները Հին Հռոմեական կայսրության ժամանակներին պատկանող գանձարան են հայտնաբերել:

«Այս առարկաներն օգտագործել են նաև առօրյա կյանքում: Զարդերից շատերի վրա պատկերված են հաջողության, պտղաբերության և չար աչքից պաշտպանության խորհրդանշաններ», տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նրա խոսքով՝ զարդերը պատրաստված են կիսաթանկարժեք քարերից՝ ամեթիստից, սաթից, սերդոլիկից: Հնագետները ենթադրում են, որ գանձարանը կարող էր պատկանել հարուստ քաղաքացիներին:

Հայտնաբերվել են նաև բրոնզե ծխնիներ և փայտյա զարդատուփի մնացորդներ, որում պահվել են ապակյա ուլունքներ, ոսկրից պատրաստված արձանիկներ, հայելիներ և այլ առարկաներ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները