ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել հայկական երկու ընկերության նկատմամբ

12:03   14 Օգոստոս 2019    424

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել աշխարհի մի շարք երկրների տարբեր ընկերությունների դեմ:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով հայկական ԶԼՄ-ին, դրանց թվում հայկական երկու ընկերություններ կան, որոնք համագործակցել են ամերիկյան պատժամիջոցների ցանկում գտնվող իրանական ընկերությունների հետ:

Խոսքը Մարկել ՓԲԸ-ի և Երեւանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտ ՓԲԸ-ի մասին է: ԱՄՆ Առևտրի նախարարության փաստաթղթում նշված է, որ ԵԿՄԳԻ-ն առանց անհրաժեշտ արտոնագրերի ԱՄՆ է արտահանել, իսկ կազմակերպության ղեկավարը, որը նաև Մարկելի նախագահն է, համագործակցել է պատժամիջոցների տակ գտնվող իրանական ընկերության հետ:

Պատժամիջոցների ցանկում կազմակերպություններ կան Վրաստանից, Չինաստանից, Բելգիայից, Կանադայից, Ռուսաստանից, Հոնգ Կոնգից, Մալայզիայից, Նիդերլանդներից, Մեծ Բրիտանիայից, ԱՄԷ-ից:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները