ԱՄՆ-ի ավիացիոն իշխանություններն արգելել են ինքնաթիռներում MacBook Pro նոութբուքերի փոխադրումը

13:06   14 Օգոստոս 2019    181

ԱՄՆ-ի Քաղաքացիական ավիացիայի Դաշնային ավիացիոն վարչությունը (FAA) ավիաընկերությունների համար սահմանել Է ինքնաթիռներում Apple ընկերության 2015 – 2017 թվականների արտադրության MacBook Pro նոութբուքերի փոխադրման արգելք։

Արգելքի վերաբերյալ որոշումն ընդունվել Է այն բանից հետո, երբ Apple Inc՚s-ը հայտնել Է Էկրանի 15 դյույմ անկյունագծով MacBook Pro-ի որոշ մոդելների հետկանչման մասին՝ այն պատճառով, որ դրանց սնուցման մարտկոցները գերտաքանում են, ինչը հղի Է բռնկմամբ:

«FAA-ին հայտնի Է հետկանչված մարտկոցների մասին, որոնք օգտաsործվում են Apple-ի որոշ MacBook Pro նոութբուքերում»,- ասել Է վարչության ներկայացուցիչը՝ հավելելով, որ «ավիաընկերությունները նախազգուշացված են հետկանչման մասին»։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   MacBook-Pro  


Վերնագիրի այլ պիտակները