Այդ մասին հայտնել Է Fox News հեռուստաալիքը: Հեռուստաալիքի տվյալներով՝ աճուրդը, որը կազմակերպել Է M. S. Rau Antiques արվեստի պատկերասրահը, նվիրված Է Նապոլեոն Բոնապարտի ծննդյան օրվա (օգոստոսի 15) 250-ամյակին, տեղեկացնում է
Hayatsk.info-ն:
Մինչ օրս համարվում Էր, որ Նապոլեոնի հետմահու դիմակը Սուրբ Հեղինեի կղզում հանել Է նրա անձնական բժիշկ Ֆրանչեսկո Անտոմարչին, որը մահացել Է 1838 թվականին Սանտյագո դե Կուբա քաղաքում:
«Սակայն շարունավում Է վեճն այն բանի շուրջը, թե ով Է հանել տապալված կայսեր հետմահու դիմակը: Ժամանակին կարծում Էին, թե դա եղել Է Նապոլեոնի անձական բժիշկ Ֆրանչեսկո Անտոմարչին, սակայն այժմ պնդում են, որ դա եղել Է բրիտանացի զինվորական բժիշկ Ֆրենսիս Բերտոնը, եւ որ նա հետմահու դիմակը հանել Է 1821 թվականի մայիսի 7-ին»,- ճշտվում Է պատկերասրահի կայքում:
Պատկերասրահի տվյալներով՝ գոյություն ունի այդ դիմակի մի քանի պատճեն: Դրանցից մեկը պահվում Է Նոր Օռլեանում՝ Լուիզիանայի նահանգի Կաբիլդո թանգարանում: Բնօրինակը ցուցադրված Է Հավանայի Նապոլեոնի թանգարանում:
Hayatsk.info
Հեշթեգներ:
ԱՄՆ
Նապոլեոն