Հրետանային և ականանետային ստորաբաժանումները ստուգվել են - ՏԵՍԱՆՅՈՒԹ

13:46   14 Օգոստոս 2019    234

Առանձին Համազորային Բանակում անմիջապես ստուգվել են առաջին էշելոնում գտնվող հրետանային և ականանետային ստորաբաժանումները:

Ստուգման ընթացքում «Տագնապ»-ի ազդանշանով բարձրացված ստորաբաժանումները դուրս բերվելով կրակային դիրքերի շրջաններ եւ հրամանատարական դիտարկման կետեր պատրաստվել են մարտական կիրառմանը:

Պաշտպանության նախարարությունից Hayatsk.info-ին տրված տեղեկությունների համաձայն, մարտական հրաձգություններ են իրականացվել կրակային դիրքերի շրջաններից պլանային և ոչ պլանային թիրախների ուղղությամբ: Հետո հրետանային և ականանետային ստորաբաժանումները տեղափոխվելով պահեստային կրակային դիրքերի շրջաններ և հրամանատարական դիտարկման կետեր ոչնչացրել են նոր հայտնաբերված թիրախները:

Հանգարծակի ստուգման ընթացքում հիմնական ուշադրությունը ուղղվել են ստորաբաժանումների մարտական առաջադրանքները կատարմանը, անձնակազմի ֆունկցիոնալ պարտականությունների իրականացմանը և մասնագիտության պատրաստության կատարելագործմանը:



Hayatsk.info

Հեշթեգներ: Պաշտպանության-նախարարություն   Ադրբեջան  


Վերնագիրի այլ պիտակները