ԱՄՆ-ն խստացնում է «գրին քարտի» կանոնները

13:55   14 Օգոստոս 2019    135

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նոր կանոններ է սահմանել «գրին քարտի» համար, դրանք ավելի խստացնելով։

Նոր կանոնները վերաբերում են եկամուտների ստանդարտը պահպանելուն, որի հիմքով մերժումները կլինեն ավելի շատ։

Այսպես մերժման ենթակա կլինեն այն հայցերը, որոնց ներկայացնողները կունենան քիչ եկամուտներ կամ էլ օգնություն ստացած կլինեն պետությունից, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Այս թարմացումները կարող են խնդիրներ ստեղծել ԱՄՆ-ում օրինական կարգավիճակ հայցող մի շարք միգրանտների համար։ Մասնագետները այս նորամուծությունները համարել են չափազանց ռադիկալ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները