Հոնկոնգի օդանավակայանը վերսկսել է իր նորմալ գործունեությունը

14:18   14 Օգոստոս 2019    169

Հոնկոնգի օդանավակայանը վերսկսել է իր նորմալ գործունեությունը այն բանից հետո, երբ ոստիկանությունը արցունքաբեր գազով ցրել է օդանավակայանում 2 օր ցույց անող ակտիվիստներին:

Հոնկոնգի դատարանը հրաման է տվել օդանավակայանի տերմինալներից հանել ցուցարարներին: Նրանք այժմ ցույցը կարող են շարունակել միայն մեկնումների սրահում հատուկ նախատեսված վայրերում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հոնկոնգի օդանավակայանը աշխարհում ամենազբաղված օդանավակայաններից մեկն է, և վերջին երկու օրերին այնտեղ նստացույցի պատճառով ավելի քան 300 թռիչք էր չեղարկվել:

Հոնկոնգում 11 շաբաթ առաջ սկսված ցույցերն ուղղված էին արտահանձնման վերաբերյալ օրենքում նախատեսվող փոփոխությունների դեմ: Համաձայն նոր օրինագծի՝ տարբեր հանցագործություններում մեղադրվող մարդիկ Հոնկոնգից կարող են արտահանձնվել Չինաստանին:

Չնայած ցույցերի առաջին շաբաթների ընթացքում կառավարությունը հետաձգել է արտահանձնման մասին օրինագծի քննարկումերը, սակայն ցուցարարները պահանջում են լիովին մերժել այն: Ավելին, ցույցերի ընթացքում նոր պահանջներ են առաջ քաշվել՝ ժողովրդավարական բարեփոխումներ կատարել, պաշտոնից հեռացնել Հոնկոնգի ղեկավարին և հետաքննել ոստիկանության կողմից ուժի գործածման դեպքերը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները